Հայհոյել է շարքային Ներսիսյանին և ծեծի ենթարկել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Բ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ.դեկտեմբերի 24-ին` ժամը 13:30-ի սահմաններում, կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, հայհոյել ու ձեռքերով, ոտքերով ծեծի է ենթարկել շարքային Ներսես Ն.-ին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել