Տիգրան Ավինյանի որոշմամբ իր գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հետ է կանչվել արձակուրդից

Մայիսի 12-ին փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել իր գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2020 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ:

Երկու օր անց՝ մայիսի 14-ին մեկ այլ որոշմամբ Սիսեռյանը հետ է կանչվել արձակուրդից։ Փոխվարչապետի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2020 թվականի մայիսի 18-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել