Գեղարքունիքում վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել