Տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել․ նոր փոփոխություններ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը պետք է ներկայացնի նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդող հինգ օրվա դրությամբ: «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունները 2021 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնեն։

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր կլինի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխման պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

Լիցենզավորված անձի կողմից նույն մասով սահմանված կարգով հանձնաժողովին տեղեկատվություն (այդ թվում՝ քաղվածք) չտրամադրելն առաջացնում է նախազգուշացում։

Տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձի կողմից սահմանված տեղեկատվությունը (այդ թվում՝ քաղվածքը) հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև տեղեկատվություն ներկայացնելը, բայց ոչ ավելի, քան լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 20 օրով, որի ընթացքում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է։

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը ներկայացնել հանձնաժողով սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել