«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են նախատեսվել․ Արայիկ Հարությունյան

Ազգային ժողովում քննարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Որոշակի սահմանումներ են ավելացվել․ նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները։ Մասնավորապես որպես խնդիր ավելացվել է նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը, որակյալ նախադպրոցական կրթություն տարամադրելու հավասար հնարավորությունների՝ ներառականության ու մատչելիության ապահովումնը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով և այլն»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով, ամրագրվել է նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ 1-ին, 2-րդ կարգի հաշմադամություն կամ 3 և ավելի երեխա ունեցող, զինծառայող ծնողների երեխաները և այլն։

«Երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի նախադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումն ու հսկողությունը։ Վերանայվել է նախադպրոցական ուսհաստատությունում երեխաների սննդի կազմակերպման հետ կապված հոդվածը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել