Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը՝ սահմանափակումների թեթևացման և հետագա քայլերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, սահմանափակումների թեթևացմանը և հետագա քայլերին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում և անցնում ենք պայքարի ապակենտրոնացման փուլի․ «Դրա հիմնական պատճառը հետևյալն է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ շարունակելու ենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, և, հետևաբար, մեր խնդիրն է վաղվանից ամեն ինչ անել և համակեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ և ոչ թե փակված լինել: Մեկ տարի անընդհատ փակված մնալ հնարավոր չէ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել