Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի որոշմամբ ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեից։
Եվ պրոբացիայի, և քրեակատարողական ծառայությունները Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ տվել էին դրական կարծիքներ։
Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։