Ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի որոշմամբ ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանը  պայմանական վաղաժամկետ  ազատ արձակվեց:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեից։

Եվ պրոբացիայի, և քրեակատարողական ծառայությունները Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ տվել էին դրական կարծիքներ։

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել