Անվճար խորհրդատվություն՝ Ծիծեռնակաբերդ այցելած քաղաքացիների համար, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել

«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում՝ կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected]):

Միաժամանակ ոստիկանությանը կոչ եմ անում վարչական տույժ չկիրառել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ:

Հ.Գ. Փաստաբանների խմբին միանալու համար գործընկեր փաստաբանները կարող են միանալ մեկնաբանությունում նշելով կամ անձնական նամակով»-այս մասին հայտարարություն է արել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել