Կորոնավիրուսից մահվան ևս 1 նոր դեպք է գրանցվել. հիվանդացության նոր դեպքերը 28-ն են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 921, որից 138-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 773, բացասական թեստերը եղել են՝ 4902-ը, մահվան դեպքերը՝ 10-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 881 էր, բուժվածները՝ 114-ը, փաստացի բուժվողները՝ 758-ը, բացասական թեստերը՝ 4571-ը, մահվան դեպքերը՝ 9-ը:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշում է, որ վիճակագրությունից դուրս էր մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել