Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ. ԱՀ ՊՆ

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել