Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ։

Թափուր է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, որը

1. իրականացնում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակման աշխատանքներ,
2. իրականացնում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխության իրականացման նպատակով ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության աշխատանքներ,
3. իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիթորինգի և դրա հիման վրա համապատասխան վերլուծությունների իրականացման աշխատանքներ,
4. իրականացնում է պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հավաքագրման և համապատասխան տվյալների հիման վրա տեղեկատվական շտեմարանի ներդրման և վարման աշխատանքներ,
5. իրականացնում է քաղաքացիական ծառայության համակարգից կադրերի հոսունության դինամիկայի, ինչպես նաև կադրերի հոսունությանը նպաստող պայմանների բացահայտման վերլուծություններ,
6. իրականացնում Է իր լիազորությունների շրջանակում անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման շրջանակներում մեթոդական ցուցումների և պարզաբանումների տրամադրման, ուղեցույցների մշակման աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. բարձրագույն կրթություն գործարարության, վարչարարության կամ իրավունքի ոլորտում,
2. հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
4. խնդիրների լուծման, հաշվետվությունների մշակման, բանակցությունների վարման, ժամանակի կառավարման հմտություններ,
5. աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է մինչև երեխայի խնամքի արձակուրդի ավարտը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ,
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
7) համառոտ CV:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-638/:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 13.03.2020թ., ժամը 12.30-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել