Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա և հետադարձ

Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա եւ հետադարձ, մինչեւ Ապրիլի 8ը՝ հետեւելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը: Այս մասին հայտնում են ընկերությունից։

Բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Ուղևորները՝ որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան ԱՆՎՃԱՐ փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչեւ Մարտի 13ի կեսգիշեր:
Այն ուղևորները, որոնց չվերթները չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել