Իտալիան հայտնվել է կարանտինի «կարմիր գոտում», հասարակական բոլոր միջոցառումները արգելվել են

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մարտի 9-ին քաղաքացիներին հրահանգել է մնալ տանը և զերծ մնալ ճամփորդություններից։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով, միջոցառումները նախատեսված են առավել խոցելի մարդկանց պաշտպանելու համար: «Այլևս ժամանակ չկա»,- հեռուստատեսային իր ուղերձում նշել է նա։ Իտալիայում կորոնավիրուսների մահվան դեպքերը մարտի 9-ին աճել են՝ 366-ից հասնելով 463-ի: Չինաստանից հետո սա ամենից ավելի տուժած երկիրն է:

Պաշտոնական թվերի համաձայն մարտի 8-ին վարակի հաստատված թիվն աճել է 24% -ով։ Վիրուսի դեպքերը հաստատվել են Իտալիայի բոլոր 20 շրջաններում:

Independent-ի փոխանցմամբ Իտալիան հայտնվել է կարանտինի «կարմիր գոտում», հասարակական բոլոր միջոցառումները արգելվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել