Դպրոցներում ստուգումները կասեցվել են, որոշներում՝ հետաձգվել․ Ալեքսանդր Շագաֆյանի հրաման

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը այսօր՝ մարտի 3-ին, նոր հրաման է ստորագրել։

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի դադարեցմամբ պայմանավորված՝ կասեցվել են՝

ա) տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի փետրվարի 17-ի № 27-Ա հրամանի համաձայն ՀՀ Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2020 թվականի մարտի 2-6-ը նախատեսված ստուգումը.

բ) տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի փետրվարի 17-ի N 27-Ա հրամանի համաձայն ՀՀ Շիրակի մարզի «Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2020 թվականի մարտի 2-6-ը նախատեսված ստուգումը.

գ) տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի փետրվարի 26-ի հ. 31-Ա հրամանի համաձայն ՀՀ Շիրակի մարզի Գյումրու հ. 37 ավագ դպրոցում 2020 թվականի մարտի 4-6-ը նախատեսված ստուգումը.

դ) տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի «Երևան քաղաքի ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքների հիման վրա տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ վարչական ակտ ընդունելու նպատակով վարչական վարույթ հարուցելու մասին» h. 28-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթը՝ Երևանի հ.հ. 37, 43, 44, 45, 46, 48, 49, 50, 59, 60, 62 մանկապարտեզների, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ, Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցների և Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան ուսումնական հաստատության մասով.

  • հետաձգվել են՝

ա) տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի «ՀՀ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի հետ խորհրդատվական հանդիպում իրականացնելու մասին» h. 33-Ա հրամանով նախատեսված խորհրդատվական հանդիպումը.

բ) տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի «Վանաձոր քաղաքում նախնական և միջին մասնագիտական հինգ ուսումնական հաստատությունների տնօրենների համար խորհրդատվական հանդիպում իրականացնելու մասին» հ. 32-Ա հրամանով նախատեսված խորհրդատվական հանդիպումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել