«Գրաֆիկում փոփոխություններ չեն նախատեսվում»․ մետրոպոլիտենը՝ կորոնավիրուսով պայմանավորված հետագա աշխատանքի մասին

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում, այս պահի դրությամբ, որևէ փոփոխություն չկա կապված ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված առաջին անձի հայտնաբերման հետ։

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեցին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

Մետրոյի յուրաքանչյուր գնացքում 2 օրինակ պաստառներ կան, որտեղ նշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

Աշխատանքային գրաֆիկի փոփոխությունների դեպքում մետրոպոլիտենը հադես կգա հայտարարությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել