Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում, այս պահի դրությամբ, որևէ փոփոխություն չկա կապված ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված առաջին անձի հայտնաբերման հետ։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեցին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Մետրոյի յուրաքանչյուր գնացքում 2 օրինակ պաստառներ կան, որտեղ նշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։
Աշխատանքային գրաֆիկի փոփոխությունների դեպքում մետրոպոլիտենը հադես կգա հայտարարությամբ։