Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթանը, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, որ նա փորձել է ինքնասպան լինել և մեկ տարի պայմանական ժամկետ է ստացել Լոնդոնում ոստիկանի վրա հարձակման համար։

Նրա խոսքով՝ նա ընտանիքի կողմից ճնշման է ենթարկվել։ Նա հայտարարել է, որ «Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մասշտաբային կոռուպցիայի մասին» տեղեկություն ունի: Ընդ որում, Այսուլթանը նշել է, որ բոլոր մանրամասները հայտնել է բրիտանական Times թերթին տված հարցազրույցում, որը կհրապարակվի մոտ օրերս։

Ավելի վաղ Այսուլթանը հայտարարել է, որ իրեն ցանկանում են սպանել: 2019-ի հուլիսին Այսուլթան Նազարբաևը փորձել է ինքնասպան լինել:

Այսուլթանին մեկ տարվա պայմանական ժամկետ են տվել, 140 ժամ հասարակական աշխատանքներ, մի քանի հազար ֆունտ սթեռլինգի չափով տուգանք եւ վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ պարտավորեցրել թրմանյութից կախվածության բուժում անցնել՝ առնվազն 20 սեսիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել