Կադրային փոփոխություններ՝ ԱԻՆ-ում․ Ֆելիքս Ցոլակյանը նոր հրամաններ է ստորագրել

ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը նախարար Ֆելիքս Ցոլակյանի հունվարի 9-ի հրամանով նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։

Նշենք, որ նախկինում նա զբաղեցնում էր Փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը։

Նախարարի մեկ այլ հրամանով՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի պաշտոնին նշանակվել է Արմեն Գևորգյանը, որը ազատվել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Իսկ Փրկարարական ծառայության փոխգնդապետ Մհեր Մնացականյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով  փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տնտեսական բաժնի պետի պաշտոնից: Վերջինս ընդգրկվել է նաև  փրկարարական ծառայության բարձրագույն խմբի անձնակազմի ցուցակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել