ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը նախարար Ֆելիքս Ցոլակյանի հունվարի 9-ի հրամանով նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։
Նշենք, որ նախկինում նա զբաղեցնում էր Փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը։
Նախարարի մեկ այլ հրամանով՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի պաշտոնին նշանակվել է Արմեն Գևորգյանը, որը ազատվել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Իսկ Փրկարարական ծառայության փոխգնդապետ Մհեր Մնացականյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տնտեսական բաժնի պետի պաշտոնից: Վերջինս ընդգրկվել է նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի անձնակազմի ցուցակում: