Հանրային ծառայությունների ոլորտում առաջարկվել է բարեփոխումների փաթեթ

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանրային ծառայությունների ոլորտում առաջարկվող բարեփոխումների փաթեթը կներկայացրել է Ազգային ժողովում:

ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կենտրոնի կողմից մշակված հանրային ծառայությունների ոլորտում առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին»,  «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Էներգետիկայի մասին» օրենքներում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում:

Համաձայն փաթեթի` պարզ լիցենզիա ստացող անձանց համար այլ պետական մարմինների տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինը ինքն է տեղեկացնում այլ պետական մարմիններին: Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:

Հանվել է նաև լիցենզիայի կրկնօրինակի ստանալու  համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու և հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը և սահմանվել է, որ անձը առանց հայտարարություն տալու կարող է դիմել և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:

Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից հանել ինտերնետ և ձայնային ծառայությունների մատուցումը (դրանք դարձնելով ծանուցվող գործունեություն), ինչպես նաև ՀԾԿՀ կողմից ներկայացվելիք ժամանակացույցի համաձայն ցանցի կառուցման/շահագործման գործունեությունը մինչև 2015 թվականը: Մինչ այդ տեղի կունենա, կրճատվել են ցանցի կառուցման/շահագործման լիցենզիայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման/մերժման ժամկետները:

Հստակեցվել է կարգավորվող կազմակերպությունների ցանկը, որոնք սեփականության օտարման համար պետք է ստանան ՀԾԿՀ համաձայնությունը:

Կրճատվել են տարբեր տեսակի թույլտվությունների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև թույտվությունների տրամադրման/մերժման ժամկետները (ռադիոհաճախականության, համարների կամ կոդերի զբաղեցման և այլն):

Հստակեցվել է լիցենզիայի և թույտվությունների մերժման հիմքերը՝ բացառելով ոչ հստակ և չհիմնավորված լրացուցիչ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հայտի մերժումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների և մերժման հիմքերի մասով հստակեցվել է պատմականորեն գերիշխող օպերատորի կողմից մենաշնորհային իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածքների այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրամադրման կարգերը (ՀԾԿՀ որոշումները):

Էլեկտրաէներգիայի ոլորտում ներկայացված նախագծերով առաջարվել է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների կառուցման և արտադրության լիցենզիաները այսուհետ տրամադրել մեկ լիցենզիայի տեսքով: Այս լիցենզիաների միավորման պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաև Ջրօգտագործման թույտվությունների տրամադրման ընթացաքագի հստակեցում միայն Հիդրոէլեկտակայանների մասով, մասնավորապես Ջրային օրենսգրքով սահմանվել է, որ  ՋԹ-ն տրվում է 1 տարով և երկարաջգվում է ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետով:

Հստակեցվել և արդյունքում միավորվել են նույն աշխարհագրական տարածքում բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցողների իրավունքները բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման իրավասությունները (բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող կազմակերպությունից այլևս չի պահանջվում համապատասխանաբար բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման լիցենզիա ունենալ):

Հստակեցվել է լիցենզավորման համար անհրաժեշտ փատաթղթերի ցանկը, ինչպես նաև սահմանվել է փոքր հզորությունների լիցենզավորման համար ավելի կարճ, իսկ մեծ հզորությունների համար ավելի երկար ժամկետներ (20 աշխատանքային օր, 80 աշխատանքային օր, նախկին ընդհանուր 60-ի փոխարեն):

Հանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների գույքի վաճառքի մասով ՀԾԿՀ համաձայնությունը ստանալու պահանջը, փոխարենը սահմանվել է, որ կազմակերպությունները 15 օր առաջ տեղեկացնում են ՀԾԿՀ-ին այդ գործարքի մասին

Կրճատվել են 0.22 կՎ և 0.4 կՎ հզորությունների միացման ժամկետները:

6 (10) կՎ բնակավայրերից դուրս, 35 կՎ և 110 կՎ հզորությունների միացման համար սահմանվել է, ըստ դիմողի հայեցողության, ՀԷՑ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հնարավորություն, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած այլ կազմակերպության միջոցով:

Ներկայացվող առաջարկների փաթեթի ընդունման դեպքում էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրաէներգիայի ենթաոլորտներում բարեփոխումների արդյունքում իրավական ակտերը, բիզնես պրոցեսները, դրանցով պայմանավորված քայլերը, տևողությունն ու փաստաթղթերը կկրճատվեն և կպարզեցվեն՝ համաձայն հետևյալ աղյուսակի՝

 

Էլեկտրոնային հաղորդակցություն

Իրավական ակտեր

 

Քանակ

Տոկոս

Գործող. կարգավորող իրավական ակտեր

75

100%

Առաջարկ. ուժը կորցրած ճանաչված

35

46%

Առաջարկ. պարզեցված

13

17.3%

Առաջարկ. Ընդամենը ուժը կորցրած ճանաչված/պարզեցված

48

64%

Բիզնես պրոցեսներ

Գործող. բիզնես պրոցեսներ

16

100%

Առաջարկ. վերացված բիզնես պրոցեսներ

10

62.5%

Առաջարկ. պարզեցված բիզնես պրոցեսներ

6

37.5%

Առաջարկ. Ընդամենը վերացված/պարզեցված բիզնես պրոցեսներ

16

100%

Քայլեր

Գործող. Բիզնես պրոցեսներով պայմանավորված կատարվող քայլեր

36

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված քայլեր

23

63.9%

Տևողություն (օրեր)

Գործող. Բիզնես պրոցեսների տևողություն

742

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված տևողություն

690

93%

Փաստա-թղթեր

Գործող. Բիզնես պրոցեսներով պահանջվող փաստաթղթեր

82

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված փաստաթղթեր

67

81.7%

Ծախսեր

Գործող. Բիզնես պրոցեսներով պայմանավորված ծախսեր

32.200.000

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված ծախսեր

32.200.000

100%

 

Էլեկտրաէներգիա

Իրավական ակտեր

 

Քանակ

Տոկոս

Գործող. իրավական ակտեր

26

100%

Առաջարկ. ուժը կորցրած ճանաչված

0

0

Առաջարկ. պարզեցված

7

26.9%

Առաջարկ. Ընդամենը ուժը կորցրած ճանաչված/պարզեցված

7

26.9%

Բիզնես պրոցեսներ

Գործո.ղ բիզնես պրոցեսներ

62

100%

Առաջարկ. վերացված բիզնես պրոցեսներ

24

38.7%

Առաջարկ. պարզեցված բիզնես պրոցեսներ

38

61.2%

Առաջարկ. Ընդամենը վերացված/պարզեցված բիզնես պրոցեսներ

46

100%

Քայլեր

Գործող. Բիզնես պրոցեսներով պայմանավորված կատարվող քայլեր

154

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված քայլեր

80

51.9%

Տևողություն (օրեր)

Գործող. Բիզնես պրոցեսների տևողություն (օրեր)

1446

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված տևողություն (օրեր)

926

64%

Փաստա-թղթեր

Գործող. բիզնես պրոցեսներով պահանջվող փաստաթղթեր

194

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված փաստաթղթեր

101

52.6

Ծախսեր

Գործող. բիզնես պրոցեսներով պայմանավորված ծախսեր

79 627 000

100%

Առաջարկ. Ընդամենը կրճատված ծախսեր

9571000

12%

 

 

Հ.Գ Բարեփոխումների խորհրդի մասին

 

ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Խորհրդի կազմում են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՀՀ ֆինանսների նախարարը: ՀՀ Նախագահի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող 17 ոլորտները՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության կառավարման ոլորտ, մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերի, կրթության և գիտության ոլորտ, ձեռնարկատիրական, ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտ, արտակարգ իրավիճակների ոլորտ, էներգետիկայի, բնական պաշարների, բնապահպանության ոլորտ, արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների ոլորտ, իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտ, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտ, տրանսպորտի և կապի ոլորտ, քաղաքաշինության ոլորտ, քաղաքացիական ավիացիայի ոլորտ, հողային հարաբերությունների և անշարժ գույքի կադաստրի ոլորտ, պետական գույքի կառավարման ոլորտ, ֆինանսական շուկաների ոլորտ, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ և տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ:

 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մասին

ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել և պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և Ավստրիայի զարգացման գործակալությունը:

 

 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել