Հրդեհ` «Ծիրան» սուպերմարկետի պահեստում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 23-ին` ժամը 16:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ սուպերմարկետի պահեստի կախովի առաստաղի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։ Մոտ 12 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր՝ մոտ 5 քմ և ջերմահարվել՝ 1 գմ էլեկտրական լարեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել