Ռուսաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ:
Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ միջադեպի հետևանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից է զոհվել, ևս 5 մարդ, այդ թվում մեկ քաղաքացի, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հատուկ ծառայությունները միջադեպը որակում են որպես ահաբեկչություն:
Կրակոցների հետևանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, որը հերթապահություն էր իրականացնում շենքի դիմաց:
Telegram «112»-ը հրապարակել է սպանված ենթադրյալ հրաձիգի լուսանկարը: Նրա ինքնությունը դեռ չի պարզվել: