Ձեր գրպանից տարեկան 630 մլն դրամ կհատկացվի Հրայր Թովմասյանին, ով հին ռեժիմի անմիջական կերտողներից էր․ Շաքե Իսայանը՝ ՀՀ քաղաքացիներին

Ազգային ժողովը 82 կողմ, 34 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը 2-րդ ընթերցմամբ։ Նշենք, որ պատգամավորներից 7-ը իրենց «կողմ» քվեն փոխանցել էին գրավոր ընթացակարգով։

«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։

Քվեարկությունից հետո «Բարգավաճ Հայաստանը» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․ «Պարոն Միրզոյան, ի պատիվ Ձեզ մինչև երեկվա քննարկումները Դուք կարողացել էիք լինել 3 խմբակցությունների ԱԺ նախագահը, բայց երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի ժամանակ Դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության ԱԺ նախագահը»,-նշեց Շաքե Իսայանը, այնուհետև դիմեց ՀՀ քաղաքացիներին և նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել մի նախագծի, որը նախատեսում է քաղաքացիների գրպանից տարեկան 630 միլիոն դրամ հատկացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ով այդքան շահարկված հին ռեժիմի անմիջական կերտողներից էր։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել