Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները արդարադադտության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել։
Այս նախագծով է սահմանված նաև Սահմանադրական դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի կարգավորումները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ նախագիծը իրականանորեն հիմնավորված չէ և իշխող քաղաքական ուժը պարզապես ցանկանում է «ազատվել» ՍԴ գործող դատավորներից։
«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։
Նշենք, որ նախագիծը արդեն առաջին ընթերցումը անցել է։
Մանրամասները՝ տեսանյութում