«Օդի տուրքի» վերաբերյալ օրենքին կողմ, «Լուսավոր Հայաստան»-ի  նախագծին՝ դեմ․ ԱԺ-ն քվեարկում է քննարկված նախագծերի համար

Ազգային ժողովը այսօր քվեարկեց երեկ քննարկված նախագծերի վերաբերյալ։

Պատգամավորները 2-րդ ընթերցմամբ դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան»-ի  նախագծին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ։ Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունվել էր։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է «օդի տուրքից» ազատել այն ավիաընկերություններին, որոնք նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում։ Այսինքն, ֆիզիկական անձինք 10 հազար դրամը չեն վճարի, եթե օգտվեն այդ արտոնությունը ստացած ավիաըներություններից։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել