Վարչապետը Արմեն Սիմոնյանին, Արման Կարապետյանին և Արտեմ Ազնաուրյանին գործուղել է Ադրբեջան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին նոր որոշում է ստորագրել, որով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին և արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանին դեկտեմբերի 4-7-ը գործուղում է Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով:

Արմեն Սիմոնյանի, Արման Կարապետյանի և Արտեմ Ազնաուրյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու) գործուղման հետ կապված գիշերավարձի փաստացի ծախսերը և օրապահիկի ծախսերը կկատարվեն պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արմեն Սիմոնյանի, Արման Կարապետյանի և Արտեմ Ազնաուրյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կհոգա ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել