Հայաստանում ՌԴ դեսպանությունն արձագանքել է Երևանում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրա ներկ լցնելու միջադեպին:
«Կիսում ենք պաշտոնական Երևանի կարծիքը, որը հստակ բնութագրեց այդ զազրելի արարքը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս. Գրիբոյեդովի արձանի նկատմամբ:
Կարծում ենք, որ հայ հանրության կողմից այդ արարքի միահամուռ դատապարտումը վկայում է խորը պատմական արմատներ ունեցող Ռուսաստասնի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է՝ արձանի վրա կարմիր ներկ է լցված։