Մեքենաների գույքահարկի տարեկան գումարների վճարման վերջանաժամկետը դեկտեմբերի 1-ն է

Հարկային օրենսգրքի 54-րդ գլխով սահմանվում է փոխադրամիջոցների գույքահարկի գումարի վճարման, հաշվանցման և վերադարձման կարգը։  

251-րդ հոդվածի համաձայն  կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: 

Այս օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից։

Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: 

Իսկ եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Նշենք նաև, որ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխզննության ներկայացնելը:

Փոխադրամիջոցների տեխզննությունն իրականացվում է հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ Դրանում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ:

Փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

Փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի, շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:

Ֆիզիկական անձանց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանված լինելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները շարժական գույքի կադաստր վարող մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմինների կողմից փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը):

Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները շարժական գույքի կադաստր վարող մարմնում վերահաշվառվում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողին հաշվառող մարմինների կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել