Բողոքի ակցիա Նախագահի նստավայրի մոտ

2013թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:

 

Վերջինիս հետ կապված անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնող մոտ 100 տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց:

 

 

«Նախկինում մենք աշխատում էինք շահութահարկով, բայց օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում այսուհետ պետք է վճարենք արտոնագրային վճար: Նշեմ, որ մեր գործունեությունը նորմավորված չէ՝ մենք չենք կարող նախատեսել գործունեության արդյունքը, առանց այն էլ ունենք ծախսեր, որ կատարում ենք առանց ծախսերն իմանալու», – նշեց «Կենտրոն» ԱԳԳ ներկայացուցիչ Վահե Դանելյանը:

 

 

Շեն գնահատման կենտրոնի տնօրեն Վահե Ավետիսյանը հայտնեց. «Մենք դադարեցրել ենք միջնորդային գործունեությունը օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված և զբաղվում ենք միայն գնահատմամբ, քանի որ անգամ մեկ գործակալ աշխատող ունենալու դեպում մեր բոլոր աշխատողները համար ընկերությունը ստիպված կլինի բոլորի համար վճարել արտոնագրային վճար: Ստացվում է մոտ 4 հոգանոց մեր հիմնարկը կվճարի 300.000 դրամ»:

 

 

«Նման գործունեություն իրականացնելու համար պետք է աշխատել թիմով, մինչդեռ նման փոփոխությունները թույլ չեն տալիս մեզ աշխատել այդպես, իսկ թիմով աշխատանքը, բացի այն, որ արդյունավետ և անհրաժեշտ պայման է, այլ նաև հասրակության ներկայացուցիչները չեն վստահում այն կազմակերպություններին, որոնք աշխատում են մեկ կամ երկու նման գործունեություն իրականացնող անձանց հետ»,- նշեց քաղաքացի, նախկինում նման գործունեություն իրականացնող Ռոբերտ Մարգարյանը:

 

 

«Մենք խնդրում ենք մեր նախագահին հետևողական լինել օրենքում կատարված փոփոխություններին, քանի որ գտնում ենք, որ տվյալ օրենքը նպաստավոր չէ նման գործունեություն ծավալելու համար և եկել ենք նախագահի նստավայր , քանի որ հավատում ենք, որ նախագահը որդեգրել է փոքր և միջին բիզնեսի զարգացման ռազմավարությանը:

 

Մենք հավատում ենք, որ նախագահը մեր խնդրանքը կլսի և կաջակցի»,- նշեց «Լավ առաջարկ» ԱԳԳ ներկայացուցիչ Վլադիմիր Խաչատրյանը:

 

«Այս լավ բանի չի բերի, գործազրկությունը կաճի, ես անձամբ դուրս կգամ աշխատանքից»,- նշեց «Նռան» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Պետրոսյանը:

 

«Մենք ուզում ենք մնալ մեր երկրում, բայց տվյալ բարեփոխումը դրան չի հանգեցնում:Ոչ ոք ինձ չի ընդունի աշխատանքի», – նշեց Դեսկո Ռիելթի կազմակերպության ներկիայացուցիչ Ինա Գրիգրոյանը, իսկ ԱԼ Տանդեմ կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը վերջում նշեց, որ խնդրում ենք նախագահին սատարել փոքր և միջին ձեռնարկատիրությանը:

 

Հավաքի մասնակիցներից մի քանիսը, հատուկ ուղեկցությամբ, մոտեցան Նախագահի նստավայրին՝ հանձնելու համար նամակը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել