Անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու խնդրի լուծման համար հանձնաժողով է ստեղծվել. վարչապետի որոշում

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին  որոշում է ստորագրել՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

Որոշումն համաձայն կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ և կհաստատվի դրա անհատական կազմը՝ օպերատիվհետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Հանձնաժողովի անդամները պարտավոր կլինեն 20-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ:

Հավելված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել