Ուկրաինայի Պոլտավա քաղաքում ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը և խմբավորման անդամները:
Այս մասին հայտնում է ТСН-ը:
Կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները «մասնագիտացած» էին ռեկետի, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի, սպառնալիքների, ֆիզիկական հաշվեհարդարի և պատվերով սպանությունների ուղղությամբ:
Տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են՝ հրազեն և սառը զենք, ավտոմեքենաներ, թմրանյութեր: