Ասում էի՝ համբերեք, 2-3 ամիս հետո կսկսեք Նիկոլին էլ «քլնգել». Սեյրան Սարոյան

Ազգային ժողովի նախկին պագամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր՝ օգոստոսի 20-ին մամուլի ասուլիս է հրավիրել իր տանը:

«Շատ վատ երևույթներ են սկսվել: Պատկերացրեք, սաղ ազգը կանգնեց, արեցինք հեղափոխություն, որ սաղս իրար սիրենք, հարգենք, ազգը միանա, լավ լինի ամեն ինչ, բայց տեսնում ենք, որ սաղ բամբասում են իրար: Որ կայքը մտնում ես, լրիվ հայհոյանքներ են, խայտառակություն: Ինչքան ճանաչված մարդ կա պիտի խայտառակեն, պախարակեն, չգիտես էդ ի՞նչ ուժեր են, ովքե՞ր են և շատ վատ երևույթ է»,-նշեց Սեյրան Սարոյանը:

Նրա խոսքով, մի քանի անգամ նաև իր մասին են փորձել նման նյութեր հրապարակել:

«Երևի մի քանի ամիս առաջ իմ հարցազրույցները կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, բոլորդ հարձակվում էիք, ասում էի համբերեք, 2-3 ամիս հետո կսկսեք Նիկոլին էլ «քլնգել»: Մեր ազգով, ինչի չենք կարողանում իրար սիրենք»,-ասց Սեյրան Սարոյանը:

Գեներալի խոսքով, լրատվամիջոցներն անփույթ են աշխատում ու սուտ տեղեկություններ տարածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել