Որքա՞ն կարող է պահվել ապրանքը մաքսային պահեստում «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ներմուծման դեպքում

«Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահվել մինչև մեկ տարի ժամկետով:

 

Եթե հայտարարատուի սկզբնապես խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

 

Նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:

 

Ժամկետը լրանալուց հետո ապրանքները տասնօրյա ժամկետում ենթակա են հայտարարագրման այլ մաքսային ռեժիմով կամ հանձնման մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել