«Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահվել մինչև մեկ տարի ժամկետով:
Եթե հայտարարատուի սկզբնապես խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:
Ժամկետը լրանալուց հետո ապրանքները տասնօրյա ժամկետում ենթակա են հայտարարագրման այլ մաքսային ռեժիմով կամ հանձնման մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net