Որպես վարչական տույժի տեսակ` անձի նկատմամբ կարող է կիրառվել տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելը:
Ինչպե՞ս է ի կատար ածվում նշված տույժը:
Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե վարորդը կամ նավավարը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից:
Եթե վարորդը կամ նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե տրանսպորտային միջոցների կամ փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված:
Եթե վարելու իրավունքից զրկված վարորդը կամ նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` համապատասխանաբար ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից:
Աղբյուրը` Իրավաբան.net