ՌԴ ՔԿ-ն հայտնում է «Շերեմետևոյում» տեղի ունեցած ավիավթարի հիմնական պատճառները

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է «Շերեմետևոյում» տեղի ունեցած ավիավթարի հիմնական պատճառները: Առաջինը՝ օդաչուների և դիսպետչերի ոչ բավարար որակավորումը, ինքնաթիռի անսարքությունը կամ անբարենպաստ եղանակային պայմանները:

Կոմիտեի տվյալներով, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 41 մարդ:

Հայտնվել է նաև, որ ինքնաթիռին հարվածել է կայծակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղական ժամանակով 18:00-ին: 28 րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ:

«Աէրոֆլոտ»-ը հրապարակել է փրկվածների նախնական ցուցակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել