Առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալ Հովհաննես Հարությունյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ (2019թ.ապրիլի 26-ի թիվ 459 – Ա) Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նորանշանակ փոխանախարարի կենսագրությունը։

Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին, Գյումրիում:

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը և, որպես բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտ, ընդունվել Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիա:

2006 թվականին վերադառնալով Հայաստան` կրթությունը շարունակել է Երևանի Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:

2010-ին ընդունվել է Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիա և ստացել բժիշկ-վիրաբույժի բարձրագույն մասնագիտական կրթություն:

Հովհաննես Հարությունյանը մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայի ՆԳԳՎ կլինակական հոսպիտալում, այնուհետև այլ մասնավոր կլինիկաներում:

Մասնագիտական վերապատրատում անցնելով Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում «Առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն» մասնագիտությամբ՝ 2016 թվականին վերադարձել է Հայաստան և ղեկավարել Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան»:

2017-ին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարման ռազմավարություն» դասընթացին և ստացել համապատասխան որակավորում:

2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով:

2019 թվականի փետրվարից զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը։

Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել