Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Մայիս ամսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է:

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է:

Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է:

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է:

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է:

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել