Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 17-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ Լևոն Մարդոյանին շարունակել զբաղեցնել գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը»:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954 թ. ապրիլի 14, ք. Երևան
Կրթություն
1973-1978 թթ.
Երևանի պետական համալսարան,
մասնագիտությունը` ֆիզիկա, որակավորումը` ֆիզիկոս
Գիտական աստիճան, կոչում
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Քաղաքացիական ծառայության դասային աստիճան
ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
Աշխատանքային գործունեություն
2014 թ.-ից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
2008 -2014 թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ, գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ
2006- 2008 թթ. ԵՊՀ գիտահետազոտական վարչության բնական գիտությունների բաժնի վարիչ
2000- 2006 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ
1999- 2006 թթ. ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխտնօրեն
1991 – 1993 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի «Քվանտային մեխանիկայի մաթեմատիկական պրոբլեմներ» գիտահետազոտական խմբի ավագ գիտաշխատող
1991 – 1991 թթ. ԵՊՀ բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի սեկտորի վարիչ
1989- 1991 թթ. ԵՊՀ բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1987- 1989 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական խմբի գիտաշխատող
1985- 1987 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական խմբի ինժեներ
1978 – 1985 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ատոմային ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի