Վարչապետի որոշմամբ Լևոն Մարդոյանը կշարունակի պաշտոնավարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 17-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ Լևոն Մարդոյանին շարունակել զբաղեցնել գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1954 թ. ապրիլի 14, ք. Երևան

Կրթություն

1973-1978 թթ.

Երևանի պետական համալսարան,

մասնագիտությունը` ֆիզիկա, որակավորումը` ֆիզիկոս

Գիտական աստիճանկոչում

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճան
ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական

Աշխատանքային գործունեություն

2014 թ.-ից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

2008 -2014 թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ, գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ

2006- 2008 թթ. ԵՊՀ գիտահետազոտական վարչության բնական գիտությունների բաժնի վարիչ

2000- 2006 թթԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ

1999- 2006 թթ. ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխտնօրեն

1991 – 1993 թթԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի «Քվանտային մեխանիկայի մաթեմատիկական պրոբլեմներ» գիտահետազոտական խմբի ավագ գիտաշխատող

1991 – 1991 թթ. ԵՊՀ բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի սեկտորի վարիչ

1989- 1991 թթ. ԵՊՀ բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող

1987- 1989 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական խմբի գիտաշխատող

1985- 1987 թթԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական խմբի ինժեներ

1978 – 1985 թթԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ատոմային ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել