Գիշերօթիկ հաստատության դայակը ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել 3-ամյա երեխային. հաղորդում՝ Արցախի ոստիկանությունում

Ս.թ. ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ռ. Ծ-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. մարտի 29-ին իր անչափահաս որդուն, «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ հաստատության սան, 2016 թ. ծնված Գ. Փ-ին ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել նույն հաստատության դայակ՝ Բերձոր քաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Է. Ս-ն: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել