Այսօր` դեկտեմբերի 18-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Լիլիթ Խաչատրյանի, պետք է շարունակվեր Գուրգեն Արշակայանի հայցով դատական նիստը, ով հայցով դիմել էր դատարան` չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով: Սակայն այսօր էլ դատական նիստը դարձյալ հետաձգվեց` Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայության բաժնի կողմից դատարանի պահանջով չուղարկված փաստաթղթերի պատճառով:
Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ, որպես ապացույց` դատարանը պատասխանողից պահանջել էր Գուրգեն Արշակյանի աշխատանքի անցնելու պայմանագիրը կամ հրամանից քաղվածք, ինչպես նաև 2011-2012թթ. աշխատավարձի ցուցակները, տեղեկանք 2011-2012թթ. միջին աշխատավարձի չափի մասին, նաև Գուրգեն Արշակյանին աշխատանքից ազատելու մասին հրամանանագրքից քաղվածք: Սակայն պատասխանողի կողմից այդ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով` դատարանը որոշում էր կայացրել պահանջվող ապացույցները ձեռք բերել Շիրակի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Դատարանը քննարկելով այն հանգամանքը, որ պահանջվող փաստաթղթերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար, ուստի որոշեց հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստ նշանակվեց դեկտեմբերի 25-ին ժամը15:00-ին:
Աղբյուրը` Իրավաբան.net