Նրա դեմ դատարան ներկայացված հայցս արդեն ինքնանպատակ է դառնում, կհրաժարվել հայցից. Փաստաբանը՝ ԲԴԽ անդամի դեմ ներկայացրած հայցի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք,  Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել իր դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի։

Փաստաբանն այս մասին գրում է.

«Կարդացի Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունը իմ դեմ ներկայացված հայցից հրաժարվելու, առկա իրավական խնդիրները քննարկելու ու լուծումներ գտնելու մասին։

Չնայած այս հայտարարությանը նախորդել էր հայցային «փոխրաձգություն», կարող եմ փաստել, որ եթե հայտարարված դիքորոշումը հանգեցնի իմ կամ շահագրգիռ այլ անձանց կողմից բարձրացված հարցերի արդյունավետ քննարկմանն ու լուծմանը, ապա բոլորս հաջողած կլինենք։

Հետայսու ևս շարունակելու եմ բարձրաձայնել իմ կողմից նկատած յուրաքանչյուր խնդիր, և դա անելու եմ, ինչպես միշտ, մեկ նպատակով` քննարկման առարկա դարձնելու, ապա լուծելու այդ խնդիրը։
Հայկ Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է իր կողմից նախկինում ինձ ուղղված որոշ սուր գնահատականներին և նշել, որ ցավում է, եթե դա վիրավորական երանգ է պարունակել։ Կարծում եմ ստեղծված իրավիճակում նրա դեմ դատարան ներկայացված հայցս արդեն ինքնանպատակ է դառնում, ուստի ինքս էլ կխնդրեմ ներկայացուցչիս հրաժարվել ներկայացված հայցից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել