Դանակահարություն ուսանողական հանրակացարանում. կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանություն

Փետրվարի 28-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ ուսանողական փողոցի հանրակացարանում վիճաբանություն է:

Նույն օրը, ժամը 21.20-ին, «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային շրջանի ծակած վերք, ներքին արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հանրակացարանից հիվանդանոց է տեղափոխվել 1964 թ. ծնված Ալբերտ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, հանրակացարանի սենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1978 թ. ծնված Արեգնազան Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Ալբերտ Մ.-ի որովայնին՝ պատճառելով վնասվածք:

Արեգնազան Ա.-ն նույն օրը, ժամը 20.15-ին, բերման է ենթարկվել բաժին:

Ըստ բժշկի հայտարարության՝ Ալբերտ Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել