Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին, իսկ նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:
ՀՀ կառավարության 26 մայիսի 2011 թվականի N 733-Ն որոշմամբ հաստատվել են նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ինչպես նաև որոշման մեջ հստակ նշված է, որ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում: