Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը առաջացնում է պատասխանատվություն:
Եթե անձը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ,ապա պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից(50.000) հարյուրապատիկի(100.000) չափով:
Այն դեպքում, երբ անձը կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող, ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զուրկ անձին անօգնական վիճակում է թողել, սակայն ունեցել է այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում, ապա պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից(100.000) հարյուրհիսնապատիկի(150.000) չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Իսկ եթե անձի այդ արարքը առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից(150.000) երկուհարյուրապատիկի(200.000) չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: