Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարություն է ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
«Խոր ափսոսանքով տեղեկացա մեր ժամանակների ազգային մեծագույն գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դերակատարություն իրականացրած, Ալեք Մանուկյանի գործի հավատավոր շարունակող Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին:
Ես պատիվ ու երջանկություն եմ ունեցել 1990 թվականից սկսյալ մեր մեծ հայրենակցի հետ մշակել ու իրականացնել բազում ծրագրեր, որոնց մասին դեռևս հատորներ պետք է գրվեն: Նա ոտքով է անցել Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհներով, քաջատեղյակ է եղել նորանկախ պետության կայացման, անվտանգության երաշխավորման, կյանքի տարբեր ոլորտները ներառող մարտահրավերներին ու անմնացորդ ջանքերով աջակից է եղել դրանց հաղթահարմանը: Հատկապես Հայաստանի անկախացման ու Արցախյան տագնապի առաջին տարիներին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Լուիզ Սիմոն Մանուկյանի, Հրայր Հովնանյանի ու էլի մի շարք հայ երևելիների ջանքերը բախտորոշ նշանակություն ունեցան մեր երկրի ապագայի համար: Վստահ եմ՝ սերունդները դեռևս առիթն ու հնարավորությունը կունենան ամբողջական ու հավաստի պատկերացում ունենալ նրանց քաջագործությունների մասին ու անթաքույց հպարտանալ նրանցով:
Իմ խոնարհումը Լուիզ Սիմոն Մանուկյանի խնկարկելի հիշատակին, խորին ցավակցությունս հարգարժան Ռիչարդ Մանուկյանին ու Մանուկյանների ընտանիքի բոլոր անդամներին:
Գագիկ Հարությունյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ»,-նշված է եղել հաղորդագրության մեջ: