Պարտապանի կամ նրա գույքի հետախուզում հայտարարելը

Պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի կամ նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին: Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը: Այն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:
Մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված կատարողական վարույթներով, պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում: Բացառության են կազմում քրեական գործերով տուգանքների բռնագանձման և գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել