Օրենքը սահմանում է աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից պահումների սահմանաչափերը

Դատարանի կողմից տրված կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
Վերոնշյալ պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

  1. բռնագանձվում է ալիմենտ.
  2. հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
  3. հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:

Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել